hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միքայել Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ. հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Սպորտը, հատկապես բոքսն ու ֆուտբոլը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մարզվելով, ակտիվ կյանքով, ընկերների շրջապատում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարզ, բարի, խիզախ, արդար, իր ժպիտով ուրախություն պարգևող։

Երազանքները
Սեփական սպորտդպրոց ունենալ, մարզել երեխաներին, մեծ ընտանիք ստեղծել։

Կարևոր փաստեր
Միշտ մեծ նպատակներ էր դնում իր առջև, բայց չհասցրեց իրագործել։

Վերջին զրույցը
«Ես էլ եմ գնում պատերազմ։ Մեկ անգամ էլ ծանր ու թեթև անենք նոր… Ես արդեն ճանապարհին եմ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ջրականում՝ Մեխակավանի դիրքերում։ Անմահացավ՝ հավերժ տեր կանգնելով իր հայրենիքին։