
Ծնվել է
1989 թ. մայիսին Շիրակի մարզում՝ Ազատան գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Իր գրած բանաստեղծությունները, որոնք արտացոլում էին նրա հույզերն ու հայրենասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Արվեստի ու գրականության աշխարհում, ստեղծագործելով և կիսվելով իր մտքերով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խորաթափանց, փիլիսոփայական մտածողությամբ, անվեհեր ու հպարտ անձնավորություն, հայ մտքի կրող։
Երազանքները
Հայրենիքի պաշտպանությանը զուգահեռ՝ թողնել իր գրական ժառանգությունը։
Ստեղծագործությունները
Գրական կեղծանունը՝ Սերոբ Սամի, կրում են նրա գրքերը՝ «Կարմիր առեղծված» և «Հիսուս հավատ»։
Վերջին զրույցը
Զրուցելիս ուրախ էր, տրտմության նշույլ անգամ չուներ։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Քարվաճառում։ Զոհվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից՝ հավերժացնելով իր անունը հայոց պատմության մեջ։