hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2000 թ. օգոստոսի 15-ին, Արցախի Մարտունու շրջանում՝ Ավդուռ գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Բնությունը, ընտանիքը, ընկերների շրջապատը։ Դաշտերը նրա հանգստի անկյունն էին, որտեղ լցվում էր ուժով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, խիզախ, լավատես։ «Փոքրիկին սիրել գիտեր, մեծին՝ հարգել», ասում են նրա մասին։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Բնության գրկում հանգստանալով ու վերականգնվելով։

Երազանքները

Տուն գնել։

Վերջին խոսքերը:
Սեպտեմբերի 26-ին զանգեց մորն ու ասաց. «Չէ՛, մա՛մ ջան, դուք մի՛ եկեք, քիչ է մնացել, ես կվերջացնեմ ու կգամ… Լավ, մա՛մ, ես գնում եմ, հետո կզանգեմ, ձեզ լավ նայե՛ք»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Արցախի Թալիշ գյուղի մոտ, երբ հրամայվել էր նահանջ, նա ու իր մարտական ընկերները չեն ենթարկվել՝ մնալով ու կռվելով մինչև վերջին շունչը։

ID**:**00423 Լևոն Կարապետյան Կարոյի

Ծնվել է:
1988 թ. ապրիլի 20-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում էր:
Կյանքը սիրող, առույգ ու դրական մարդ էր։ Սիրում էր սպորտային մեքենաներ

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սպորտային մեքենաներ վարելով ու իր ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բոլոր հարցերում գտնում էր լուծում, աջակցում ու ոգեշնչում շրջապատին։ «Ամեն ինչ կանցնի», ասում էր միշտ՝ մխիթարելով ուրիշներին։

Երազանքները

Բնակարան գնել, կազմել ընտանիք։

Վերջին խոսքերը:
Մինչ մեքենայով ճանապարհվելը Գորիս հարցրել է մորը. «Մա՛մ, եղբորս երեխան ե՞րբ է ծնվելու»։ Մայրը պատասխանեց. «Երբ դու գաս, տղաս»։ Երեխան ծնվեց նույն օրը, երբ Լևոնը ընկավ։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին, Այգեպարի մոտ, սահման գնալու ճանապարհին անմահացավ։