
Ծնվել է
1989 թ. սեպտեմբերի 16-ին Մարտունու շրջանում՝ Խնուշինակ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Գրքեր կարդալը, կրթության ու գիտելիքի տարածումը, որոնք համարում էր իր կյանքի առաքելությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գրականության աշխարհում, ուսուցչությամբ զբաղվելով և իր գիտելիքները փոխանցելով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար, բոլորին հասնող, անսահման նվիրված ու հայրենասեր անձնավորություն։
Երազանքները
Կրթության միջոցով փոխել մարդկանց մտածողությունը, թողնել իր գրական ժառանգությունը, ստեղծել տոհմի տոհմածառը։
Ստեղծագործություններ
Հեղինակել է «Լռության փոխարեն» գիրքը, որտեղ իր մտորումներն ու զգացմունքներն են՝ հայրենիքի, սիրո ու կյանքի մասին։
Վերջին զրույցը
«Շատ հոգնած եմ, բայց խնդրում եմ, կզանգե՛ս»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունու Ղուրոզուխ կոչվող հատվածում նոյեմբերի 8-ին։ Նա զոհվեց՝ փորձելով փրկել իր ընկերոջ կյանքը՝ սեփականով։