
Ծնվել է:
1991թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Բանաստեղծություններ գրելը, հայրենի գյուղը, բնությունը և հայրենիքը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Շատ բարի, կամեցող, դրական ու երջանիկ մարդ էր, ում սրտում կար սեր դեպի ընտանիքը, ընկերները և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սիրում էր ստեղծագործել, թափառել բնության մեջ։
Ստեղծագործությունները
Գրել է բանաստեղծություններ
Երազանքները
Բնակարան գնել, գյուղական տան վերանորոգումն ավարտի հասցնել։
Վերջին խոսքերը:
Հոկտեմբերի 9-ին, երբ գնում էր Արցախ, մայրը խնդրել էր, որ չգնա, իսկ նա պատասխանել էր. «Մա՛մ, եթե ես չգնամ, բա էլ ո՞վ։ Ախր եղբայրս էլ այնտեղ է, ու նրա նման շատ տղաներ…»
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Կարմիր Շուկայի հատվածում, որտեղ նա զոհվել է որպես հերոս հրետանավոր։