
Ծնվել է:
1998թ. ապրիլի 4-ին Սյունիքի մարզում՝ Խոտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Iր աշխատանքը, հայրենիքի պաշտպանությունն և սահմանում ծառայելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Շատ էմոցիոնալ և ակտիվ տղա էր, սիրում էր զենքը, սահմանը, իր երկիրը, գաղտնապահ էր, իր աշխատանքին նվիրված։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ։
Երազանքները:
Մեքենա ունենալ. այն ձեռք բերեց, բայց միայն 10 օր վայելեց։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Նրա զուսպ և պայքարող տեսքը նրան յուրահատուկ էր դարձնում, ուներ անսպառ էներգիա և փորձում էր ամեն ինչ իր ուժերով ստեղծել։
Ստեղծագործություններ:
Սիրում էր քառյակներ գրել տարբեր թեմաներով։
Վերջին խոսքերը:
Մայրը առավոտյան արթնացրել է նրան և ճանապարհել սահման, հետո նա զանգել է և ասել. «Պա՛պ, գնա՛, մեքենան տուն տա՛ր, ինձ տանում են ուրիշ տեղ…»
Վերջին հերոսական մարտը:
Աշոտը զոհվել է Ջրականում 2020թ. հոկտեմբերի 1-ին։