
Ծնվել է:
2001թ. մայիսի 17-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում էր:
Կյանքով լի լինելը և դրական հույզերը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Աշխատասեր, աշխույժ էր։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Իր գործունեությամբ նա միշտ առաջ էր շարժվում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ զբոսնել ու զրուցել։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Որպեսզի տարբերվեր իր առօրյան, միշտ ուշադրություն էր դարձնում մանրուքներին։
Վերջին խոսքերը:
Հոկտեմբերի 14-ին զանգել է և ասել միայն մեկ բան. «Մա՛մ ջան, մենք լավ ենք»։
Վերջին հերոսական մարտը:
Արսենը զոհվել է Ջրականում 2020թ. հոկտեմբերի 16-ին։ Նա ցուցաբերել է մեծ խիզախություն և մարտնչել մինչև վերջին շունչը։