
Ծնվել է:
Աբովյանում։
Նրան ոգեշնչում էր:
Հայրենասիրությունը և հայրենիքի հանդեպ սերը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր էր, շատ սիրում էր ծնողներին, եղել է հարգող և հարգված անձնավորություն։ Մորը շատ սիրել էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ հավաքվել, զրուցել, նաև նշանված էր։
Երազանքները:
Իր սեփական տունը կառուցել իր ձեռքերով և ունենալ աղջիկներ։
Կարևոր փաստեր և սովորություններ:
Շատ աշխատասեր էր տարբեր բնագավառներում։ Նա երբեք առանց աշխատանքի չէր նստի տանը։
Վերջին խոսքերը:
Հոր հետ ունեցած վերջին զրույցում հայրն ասել է.
«Տղա՛ ջան, քեզ չեն կանչել, կարող է դու պետք չես այնտե՞ղ»:
Վերջին հերոսական մարտը:
Հայկը զոհվել է Արցախում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, ԱԹՍ-ի հարվածից։