hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
1994թ. հուլիսի 1-ին Ապարանում։

Նրան ոգեշնչում էր:
Ամեն փոքր բանից ուրախանում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ շփվելով։
Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, ազնիվ, գաղտնապահ, հայրենասեր, բարի ու օգնող։

Երազանքները:
Ստեղծել իր հացի արտադրամասը, նաև բժիշկ դառնալու մասին էր մտածում։

Վերջին խոսքերը:
Մայրիկի հետ շփվելիս հակաճառել է, ասել. «Լավ էլի Գայուշ, բա որ ես չգնամ, ո՞վ գնա։ Լավ գոնե տղաներին տանեմ ու հետ գամ»։ Խաբելով մորը գնացել է ու էլ չի վերադարձել։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Վարանդա թաղի բարձունքում հոկտեմբերի 6-ին։ Վիրավորվելուց հետո անգամ մարտնչել է մինչև վերջին շունչը։