hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Իսայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սյունիքի մարզում՝ Տաթև համայնքում՝ Սվարանց գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ընտանիքի հաջողությունը, հարազատների ու ընկերների հետ անցկացրած պահերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների շրջապատում, անկեղծ ու ջերմ միջավայրում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խիզախ, արդարամիտ, չափազանց կոկիկ ու բծախնդիր ոչ միայն իր, այլև շրջապատի հանդեպ։

Երազանքները
Հավատարիմ մնալ հայրենիքին, արժանապատվորեն ծառայել ու պաշտպանել այն։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 12-ին վերջին անգամ զանգահարեց մորը, ասաց. «Քեզ լավ կպահե՛ս...», կրկնում էր անընդհատ։ Հետո հեռախոսը տվեց ընկերներին, որ նրանք էլ զանգահարեն, ու այլևս չզանգեց։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ 17 օր շարունակ մարտնչել է, իսկ 18-րդ օրը զոհվեց, երբ Ջրականից Շուշի տեղափոխման ճանապարհին թշնամու անօդաչուի հարվածից պայթեց զինվորներ տեղափոխող մեքենան։