
Ծնվել է:
1992թ. օգոստոսի 27-ին Սիսիան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Ուսումը և իր հաջողությունները։
Շատ էր սիրում առաջինը լինել։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Սպորտով զբաղվել։
Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Պարտաճանաչ, կազմակերպող, խելացի։
Երազանքները:
Ցանկացած բնագավառում առաջինը լինել։
Կարևոր փաստեր:
Սովորել է մի քանի համալսարաններում։
Վերջին խոսքերը:
Ասել է. «Ես դժվար կարողանամ գալ տուն, եղբա՛յրս, մայրիկին ու հայրիկին լավ կնայես»։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Ջրականում հոկտեմբերի 14-ին, մինչ այդ ընկել են բազում շրջափակումների մեջ, բայց ճիշտ մարտավարության շնորհիվ առանց որևէ զոհի դուրս են եկել։
Ոչնչացրել է թշնամու սպառազինությունը։