
Ծնվել է:
1997թ. մայիսի 1-ին Աբովյանում։
Նրան ոգեշնչում էր:
Հոր աջակցությունը՝ իր աշխատանքով ոգեշնչվող։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հասնող, օգնող, քչախոս, բարի, նվիրված և պայքարող։
Երազանքները:
Դառնալ զինվորական։
Ստեղծագործություններ:
Այո, գրում էր պատմվածքներ։
Վերջին խոսքերը:
Մայրն ասել է. «Սարգի՛ս, թո՛ղ, արի՛ տուն»։ «Մա՛մ, բա որ գամ տուն, ո՞վ ա պահելու մեր սահմանը»։ Ծնողներին հուսադրել է, որ ոչինչ չկա։
Վերջին հերոսական մարտը:
Հադրութ-Ջրական հատվածում հոկտեմբերի 21-ին զոհվել է։ Մինչ այդ սեպտեմբերի 28-ին վիրավորվել է ոտքից, սակայն մնացել է իր զինվորների կողքին և շարունակել կռվել։ Հոկտեմբերի 20-ին ստացել է հերոսի կոչում, քանի որ դուրս է բերել զինվորներին շրջափակումից։ Պայքարել է մինչև վերջին շունչը։ Մտել էր թշնամու տարածք և ոչնչացրել նրանց սպառազինությունը։