
Ծնվել է:
1997թ. սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզում՝ Նորավան թաղամասում։
Նրան ոգեշնչում էր:
Բարին ու դրականը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հայրիկի հետ։
Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, հանգիստ, խորագետ, կիրթ և զարգացած։
Երազանքները:
Լավ նկարիչ և ներքին հարդարման դիզայներ դառնալը։ Գնալ Իտալիա և բացահայտել այն։
Վերջին խոսքերը:
Ասել է. «Ամեն ինչ լավ է լինելու, ու ես վերադառնալու եմ»։
Վերջին հերոսական մարտը:
Հերթափոխի ժամանակ մնացել է ընկերների կողքին և նույն գիշեր՝ հոկտեմբերի 22-ին, զոհվել։ Մինչ այդ փրկել է 18-ամյա զինվորի կյանքը իր մարմնով, այնուհետև մի ամբողջ վաշտ է փրկել հրամանատարին ասելով, որ վաշտը հանեն խրամատից։ Դուրս գալուց հետո այն ռմբակոծել են։