
Ծնվել է:
2001թ. մայիսի 25-ին Ճամբարակ համայնքում՝ Ջիլ գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Ընտանիքով էր ոգեշնչվում, նրանցով հպարտանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի հետ։ Սիրում էր հավաքույթներ կազմակերպել։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Դիմացկուն, չէր բարձրաձայնում իր ցավը կամ իր թույլ կողմերը։ Քաջ, հպարտ, առաջնորդ, ուրախ էր ու ուրախացնող, աջակցող։ Հարգալից, կազմակերպչական կարողություններ ուներ։ Հյուրնկալ էր ու ազգասեր էր։ Հպարտ էր, որ ապրում էր Հայաստանում։ Մաքրասեր էր շատ ու ազնիվ։ Սուտը ատում էր։ Պարզ հոգի ուներ ու մաքուր սիրտ։
Վերջին զրույցը:
Հոկտեմբերի 1-ին զանգել է։ Մայրն ասել է. «Բալե՛ս, խնդրում եմ, մենակ զանգի՛, ասա՛, որ լավ ես, ինձ ուրիշ բան պետք չի»։ Պատասխանել է. «Հա՛, մա՛մ ջան, բոլորդ լավ եք, լավ ձեզ նայեք, մա՛մ ջան»:
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Օգնության է հասել ընկերներին, սակայն այնպես է ստացվել, որ նա էլ է մահացել ամենքի հետ։