
Ծնվել է:
2000թ. հոկտեմբերի 13-ին Լոռվա մարզում՝ Արևաշող գյուղում։
Նրան ոգեշնչում էր:
Ամեն ինչն էլ կարող էր նրան որգեշնչել։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ծնողների և եղբայրների հետ. ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հարգող, օգնող, ընկերասեր, աջակցող, դրական։ Մայրիկին շատ էր սիրում և հարգում։
Երազանքները:
Ձգտում էր ծառայել ու ասում էր. «Տղան պետք է ծառայի», ուզում էր ավարտել, ապա շենացնել իր տանը։
Վերջին խոսքերը:
Ամեն օր զանգել է մորը։ Հոկտեմբերի 24-ին զանգել է ուշ երեկոյան, ասել. «Հա՛, մա՛մ ջան, լավ եմ, հետո կզանգեմ»։ Ու դա եղավ նրանց վերջին զանգը։
Վերջին հերոսական մարտը:
Մարտունի-Հադրութ ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից մահացել է հոկտեմբերի 25-ին։ Եղել է սերժանտ։