
Ծնվել է:
1999թ. հունվարի 17-ին Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր ընկերուհու հետ կամ նկարելով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բոլորի աչքի լույսն էր, աշխատասեր, արարող, հոգատար, ծնողասեր, հարգող։
Երազանքները:
Իր ձեռքով տուն կառուցել, ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ և միասին արարել հայրենիքում։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Որտեղ գնում էր, այնտեղ եկեղեցի էր կառուցում։ Նույնիսկ սահմանում էր կառուցել փոքրիկ եկեղեցի։
Ստեղծագործությունները
Տաղանդավոր նկարիչ է եղել, նկարել է
Վերջին խոսքերը:
Մորը հարցրել է. «Մա՛մ ջան, ո՞նց ես»։ Մայրն ասել է. «Լոխ լավ ա, բալե՛ս»։
Դրանից հետո այլևս չեն կարողացել կապվել։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Մարտունի 2 դիրքում 2020թ. հոկտեմբերի 31-ին։ Հայտնվել է շրջափակման մեջ, բայց չի փախել և պայքարել է հանուն ազատության։ Ընկել է հորեղբոր որդու հետ միասին՝ նույն վայրում նույն պահին։