
Ծնվել է:
2001թ. ապրիլի 29-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր:
Կյանքի դրական ակնթարթները։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ, ուներ սիրած էակ էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, կոնֆլիկտները հաշտեցնող, բարի, համեստ։ Դպրոցում նրան ասում էին «Բարեկիրթ Լևոն»։
Երազանքները:
Տեսնել ծովից ծով Հայաստանը։
Վերջին խոսքերը:
Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան 10:59, զանգել է մայրիկին, ասես գիտեր, որ դա վերջին զանգն է լինելու, ասել է. «Մա՛մ ջան, չնեղվե՛ս, հերոս տղա ունես»։
Վերջին հերոսական մարտը:
Ֆիզուլի-Ջրական հատվածում զոհվել է հոկտեմբերի 15-ին։