hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ղարայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2000թ. մարտի 16-ին Հադրութում։

Նրան ոգեշնչում էր:
Ֆուտբոլը և ռազմագիտությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների և ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Խիզախ, աշխույժ, դրական։

Երազանքները:
Վերջին տարիներին միայն մտածում էր ծառայության մասին, իսկ արդեն ծառայության ընթացքում միացավ հետախուզական վաշտին և որոշեց, որ այլ մասնագիտություն չի ուզում։

Ստեղծագործություններ:
Գրել էր տարբեր ժանրերով։

Վերջին խոսքերը:
Վերջին մեկ շաբաթը, երբ եկել էր, զանգել է իր մորը և ասել. «Բան չկա, մա՛մ ջան։ Եղբորս արագ նշանենք ու վերջ, թե չէ հետո չգիտես՝ ի՞նչ կլինի»։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. Այնտեղ զոհված 73 զինվորներից մեկն է եղել։