hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2001թ. հունվարի 18-ին Գուգարք համայնքում։

Նրան ոգեշնչում էր:
Ուսումը, որպեսզի դառնա ռազմական բժիշկ, սպորտով զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Կատարյալ, մաքուր բարոյապես և արտաքնապես, կոկիկ, չափից դուրս նվիրված, օգնող, համեստ, սառը դատող, պայքարող մարդ։

Երազանքները:
Ռազմական բժիշկ դառնալ։

Վերջին խոսքերը:
Ամեն օր ուշ ժամերին զանգում էր ու զրուցում տարբեր թեմաներով։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Մարտունի 2 դիրքում դեկտեմբերի 9-ին, եղել է սերժանտ։ Մինչ այդ վիրավորվել է, տարել մի քանի վիրահատություն, եղել կոմայի մեջ, սակայն վերադարձել է ռազմի դաշտ։ Հակառակորդը մոտեցել էր սահմանին, սակայն նա նորոգել է իրենց զինտեխնիկան, զինվորների հետ պայքարել է, ոչնչացրել թշնամու կենդանի ուժը։