hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարսել Չիթչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2001թ. ապրիլի 24-ին Մեծ Թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Կենսուրախ լինելը, ընկերների հետ շփվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի և ընկերների հետ։ Սիրում էր բնությունը, լսել բնության ձայները։

Ուներ սիրելի էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, աշխատասեր, օգնող։

Երազանքները:
Դառնար դեղագործ ու ճանաչեր բոլոր բույսերը։ Ուզում էր իր հաջողություններին միայնակ հասնել։

Վերջին խոսքերը:

Սեպտեմբերի 27-ին զանգել է ընտանիքի անդամներին, ասել. «Մա՛մ ջան, վատ է վիճակը, ուզում էր բոլորի հետ խոսել, մա՛մ, Արփիին լավ կնայե՛ս»։ «Եղբա՛յր, մայրիկին լավ կնայե՛ս, ոնց տեսնում եմ, հետ չեմ գա»։ Այնուհետև կապը կտրվել է։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Մատաղիսում սեպտեմբերի 28-ին, որտեղ պայքարել են 8 հոգով։ Եղել է սերժանտ։ Ընկերուհուն է նվիրել «Կհանդիպենք բարձունքում» գիրքը, որը դարձավ Եռաբլուրը։