
Ծնվել է:
2002թ. հունվարի 2-ին Իջևանում։
Նրան ոգեշնչում էր:
Լուսավոր երեխա էր, ամենաչնչին արարքը ուրախության էր վերածում։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի և ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, ընկերասեր, նվիրված, հարգալից։
Երազանքները:
Դառնալ ճանաչված ծրագրավորող, սահմանել էր ժամկետներ իր երազանքների համար։ Ամեն ինչ խաղաղ լինի Արցախում։ Տուն կառուցել Ենոքավան գյուղում։
Ստեղծագործություններ:
Փայտի հետ աշխատում էր։
Վերջին խոսքերը:
Զոհվելուց մեկ օր առաջ զանգել է։ Տան բոլոր անդամներից տեղեկություններ է ճշտել, ասել. «Մա՛մ, խոստացի՛ր, որ միշտ ուժեղ կլինես»։
Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է Հոկտեմբերի 9-ին Այգեստան գյուղի մոտակայքում։ Շրջափակման մեջ են եղել, նա և իր ընկերները մնացել են կրակ վարելու, իսկ մնացածը դուրս եկել։ Ստացել է 2 շքանշան Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ 2-րդ աստիճան»։