hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահան Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2000թ. հուլիսի 23-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր:
Ապրելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Տանը, ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, համեստ, խելացի, ազգասեր, ընկերասեր։

Երազանքները:
Ծրագրավորող դառնալը և ապագան լավ դարձնելը։

Վերջին խոսքերը:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան զանգել է ու զրուցել բոլորի հետ, ասել. «Մա՛մ ջան, ձեզ լավ նայեք մինչև ես գամ։ Լավ, դե վաղը կզանգեմ»։ Եղել է շատ հանգիստ և երբեք չի բարձրաձայնել, որ պատերազմում է։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է հոկտեմբերի 22-ի երեկոյան Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից։