hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Գուլբանդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2001թ. հունվարի 25-ին ՌԴ` Կրասնոդար քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ։ Այո, ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, նվիրված, հայրենասեր, ուրախ, հոգով մաքուր ու մաքրասեր, միշտ ճիշտը սիրող։

Երազանքները:
Մեքենա վարել որևէ կազմակերպությունում։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Կատակասեր էր, սիրում էր մայրիկի հետ զրուցել ու կատակել, ծնողներին ընդունում էր որպես ընկեր։

Վերջին խոսքերը:
Մայրիկին է զանգել, շատ ուրախ է եղել, երկար զրուցել են։ Մայրն առաջարկել է զանգը ընդհատել, բայց պատասխանել է. «Չէ՛, մա՛մ, խոսա՛, երկար խոսա՛»։

Վերջին հերոսական մարտը:
Զոհվել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, այնտեղ զոհված 73 զինվորներից մեկն էր։ Եղել է վարորդ։ Ծառայակից ընկերը պատմել է, որ Գարիկը նրան ասել էր. «Գիտեմ՝ ուր եմ գնում, ու շատ հնարավոր է, որ հետ չգամ։ Եթե ես չգնամ պատերազմելու, էլ ով գնա»։ Գնացել է առանց վախենալու, քանի որ վարորդների մի մասը հրաժարվել էր։