hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
2002թ. հունվարի 31-ին Փանիկ համայնքում։

Նրան ոգեշնչում էր:
Շատ ուրախ էր, ամեն հասարակ բանից կարող էր ուրախանալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների ու քեռիների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Սրտացավ, խելացի, ընկերասեր, հոգատար։

Երազանքները:
Ատամնատեխնիկ դառնալ, մայրիկին լավ պահել ու փայփայել։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Ամեն մի շարժուձևը ու պահվածքը տարբերվում էին։

Վերջին խոսքերը:
Նոյեմբերի 7-ին, գտնվելով Շուշիում, 30 րոպե զրուցել է։ Մայրն առաջարկել է զանգն անջատել, բայց ասել է. «Չէ՛, մա՛մ, ուզում եմ քո ձայնը երկար լսել»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Շուշիում՝ Քարինտակի հատվածում։ Դեմ առ դեմ կռիվ է տվել թշնամու հետ։ Մահացել է որպես հերոս՝ ընդամենը 2 ամսվա ծառայող լինելով։