
Ծնվել է:
1994թ. ապրիլի 13-ին Արմավիրի մարզում՝ Մեծամոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Հայրենասիրությունը, զինվորականի ընտանիքում մեծանալը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների հետ շփվելով ու մտերմանալով։ Կապեր ուներ Հայաստանի տարբեր հատվածներում։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, նվիրված, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր և միշտ պատրաստ օգնելու։
Երազանքները:
Ցանկանում էր ավարտել մագիստրատուրան և շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Սիրում էր սովորել։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում:
Չափից դուրս ուշադիր և նրբանկատ էր։ Ուներ հետաքրքրասեր բնավորություն։
Վերջին խոսքերը:
Մայրն ասել է. «Բալե՛ս, արի՛ էլի, բոլորը գալիս են...», իսկ նա պատասխանել. «Չէ՛, մա՛մ, թող ավարտվի, ես էլ կգամ... ինձ մի՛ կոտրի, մա՛մ ջան...»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Ջրականում։ Հայկը գրավել է 2 բարձունք, կառավարել ու համախմբել իր զինակիցներին, գիշերները դուրս եկել հետախուզման։ Երբ 77 զինվոր կորել էին, նա, չենթարկվելով հրամանատարի հրամանին, գնացել է նրանց փնտրելու և գտել է։ Հերոսաբար փրկել է զինվորների կյանքը՝ հանելով նրանց շրջափակումից։
Պարգևատրվել է Արիության մեդալով։