hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ներսես Մովսեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքում։

Նրան ուրախացնում էր:
Իր ընտանիքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ամենաշատը իր երեխաների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ժպտերես, տարբերող, յուրահատուկ։

Երազանքները:
Տուն կառուցել իր տղայի համար։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր մարդ տեսակը, իր ժպիտը։

Վերջին զրույցը:
Ասաց. «Սպասենք, շատ նպատակներ ունեմ, պետք է տուն կառուցեմ, ու պետք է տուն գամ», կինը ասաց. «Զոհերի թիվը տեսնում եմ, վախենում եմ, մի բան քեզ չլինի՝ բա իմ 10 տարեկան երեխեքին ու՞մ թողնեմ»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Հադրութում։