
Ծնվել է:
ԼՂՀ-ում՝ Մարտակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Իր ծառայությունը, արած գործերը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր և ուներ 2 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Համբերատար, հավասարակշռված, մարդկային մարդ։
Երազանքները:
Թոշակի անցնել և ունենալ սեփական տարածք, զբաղվել գյուղատնտեսությամբ, այգի ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր համբերատարությամբ և կամքի ուժով։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։ Ասաց. «Կվերադառնամ անպայման, շատ նպատակներ ունեմ: Մենք մեր տանն ենք, նորմալ է ամեն ինչ»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Մարտակերտում հոկտեմբերի 21-ին։ Շատ տանկեր է խփել։ Զոհվել է հերոսաբար տանկի արկի հարվածից։