hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Այվազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Վայոց ձորի մարզում՝ Մալիշկա գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Իր ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հանգիստ, սիրված մարդ։

Երազանքները:
Մեծ մեքենաներ ու տեխնիկա ունենալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր հանգստությամբ և համբերատարությամբ։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Ասել է. «Կարող է ես չգամ, երեխաներիս լավ կնայե՛ս»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում։ Կրակի տակ եղած ժամանակ գնացել է օգնելու ոտքերը կտրված զինվորներին և այդ պահին զոհվել է Գրադի հարվածից։