hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Հակոբջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Ադրբեջանում՝ Բաքվում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում էր:
Իր ընտանիքի երջանկությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Հարազատների և ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ 1 տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ազնիվ և հասնող մարդ։

Երազանքները:
Սիսիանում տուն ունենալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր չստելու և ազնիվ լինելու կարողությամբ։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։ Ասել է. «Գալու եմ, գառ կմորթենք, մատաղ կանենք, քեզ շատ ասելու բան ունեմ»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Մարտակերտում։ Զոհվել է ինքնաթիռի հարվածից։