hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մասիս Դունամալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Արմավիրի մարզում՝ Մեծամոր գյուղում։

Նրան ոգեշնչում էր:
Մյուսների համար լավ գործեր անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ, ազատ ժամերին ֆուտբոլ էին խաղում։ Ամուսնացած էր, ուներ 1 տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, բարեսիրտ, անկեղծ, տաքարյուն մարդ։

Երազանքները:
Իր տան, մեքենայի հետ կապված փոփոխություններ ունենալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր ռոմանտիկ պահվածքով, մտածելակերպով։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին: Տեսակապով խոսելիս ասել է. «Չգիտեմ՝ կգա՞մ, թե՞ չէ, կտեսնե՞մ տղային, թե՞ չէ»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Ղազարի մոտակայքում, 2 զենքով է կռվել, եղել է հրետանավոր, բայց նաև նոր զենքից է սկսել սովորել օգտվել: Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։