
Ծնվել է:
Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Իր ընտանիքի հաջողությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 2 տղա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, կամեցող, հոգատար մարդ։
Երազանքները:
Ընտանիքի խաղաղության և աշխատանքի կայունության մասին։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր հոգատարությամբ, ոչ կոպիտ պահվածքով։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Ասել է. «Ես ուզում եմ, որ որպես հերոսի ինձ հիշես»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Մարտունի 2 դիրքում հոկտեմբերի 27-ին, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։