
Ծնվել է
2001 թ. սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզում՝ Բավրա գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր հայրենիքը, ուզում էր ծառայել հայրենիքին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայրիկի հետ. ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ավելի առաջ էր մտածում, ընկերասեր, թասիբով, աշխատասեր, քչախոս։
Երազանքները
Ուզում էր ընդունվել ռազմական, կիթառ նվագել սովորել, մեծ տնտեսություն ստեղծել, ծառայել հայրենիքին
Վերջին զրույց
Կրակոցի ձայն լսեց, մայրը հարցրեց՝ կրակո՞ց է, ասաց. «Չէ, ամպերն են: Մա՛մ, մեր մոտ բան չկա, սաղ հանգիստ է, մի՛ անհանգստացի: Մա՛մ, մի բան կանեք, պապան չգա ստեղ»: Շատ ուրախ խոսեց, մտածեցին՝ կռվի դաշտում չէ։
Վերջին հերոսական մարտը
Հադրութից գնացել էին Ջաբրայիլի ուղղությամբ։ Նահանջ հրաման է եղել, չի ենթարկվել, մնացել է խրամատում, որին էլ հարվածի հետևանքով մնացել է հողի տակ։