hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Աղաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
Երևանում։

Նրան ոգեշնչում էր:
Ամեն ինչ կարող էր նրան ոգեշնչել։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Վեհ գաղափարներ ունեցող, ընկերասեր, ուղիղ-շիտակ, օգնող, համարձակ մարդ։

Երազանքները:
Հասնել առավելագույնին, տեղափոխվել Գորիս, երեխաներ ունենալ, սեփական տունը ձեռք բերել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր նախաձեռնողականությամբ, կազմակերպելու ձիրքով։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։ Կնոջն ասել է. «Հավաքվի՛ր, մենք գնում ենք քաղաք»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։