hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վազգեն Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ. հոկտեմբերի 27-ին Մեղրիի համայնքում՝ Լեհվազ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆուտբոլ խաղալը, մրցույթների մասնակցելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, բարեկամների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, խելոք մարդ։

Երազանքները
Վերանորոգել տունը, այգում հյուրանոց և սրճարան կառուցել։

Վերջին զրույցը
Կրակոցների ձայների տակ ասել է. «Եղանակը լավ չի, կարկուտ ա գալու երևի»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում։ Խրամատում շրջափակման մեջ էին ընկել։ Մեկը պետք է պահեր, որ մնացածները կարողանային հետ նահանջել։ Վերջում, դուրս գալիս, մեջքից երեք անգամ խոցվել է։