
Ծնվել է:
Գեղարքունիքի մարզում՝ Սևան քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Իր երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Իր ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Բարի, կամեցող, լավ մարդ։
Երազանքները:
Աշխատանքում կայունություն ունենալ, ապահովել երեխաների լավ ապագան։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր ամեն բանով։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ասել է. «Հեռախոսները պիտի՛ անջատենք, էլ խոսել չեմ կարող, երեխաներին լավ կպահես»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել Իշխանասարում հոկտեմբերի 18-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։