hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Աթաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
ԼՂՀ-ում՝ Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում էր:
Իր հայրենիքին օգտակար լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընկերների, ընտանիքի, բարեկամների հետ։ Ամուսնացած էր, ուներ 3 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Հավատարիմ, հուսալի ընկեր, իսկական տղամարդ։

Երազանքները:
Շուշիում տուն գնել, երեխաներին Գանձասարում կնքել, բարգավաճ երկրում ապրել։ Բոլոր կռված տղաներին հավուր պատշաճի արժևորվեին։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր հումորով, շախմատ խաղալով, հմուտ ձեռքեր ունենալով բոլոր ասպարեզներում։ Մասնակցել է 1990-ականների պատերազմին, եղել է հետախուզական վաշտի հրամանատար

Հետաքրքրությունները
Զբաղվել է ռազմական գրականության թարգմանությամբ, խմբագրությամբ և հրատարակությամբ։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել եղել է նոյեմբերի 1-ին։ Ասել է. «Ամեն ինչ նորմալ է։ Մենք մեր հողում ենք»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Շուշիում։