hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Կիրակոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. ապրիլի 12-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքի ամեն մանրուք։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Սիրած էակ ուներ, պետք է ամուսնանային բանակից հետո։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Որտեղ ինքն էր, բոլորը ուրախ էին, բոլորին պաշտպանում էր, հարգված, հոգատար։

Երազանքները
Տուն առնել, ամուսնանալ, երեխաներ ունենալ, ռեփ երգել։

Կարևոր փաստեր
Ամեն առիթի մայրիկին առաջինը ինքն էր շնորհավորում։

Վերջին զրույց
Ասել է. «Մենք ապահով տեղ ենք, մենք կռվի մեջ չենք, մի՛ անհանգստացեք, կոֆե ենք դրել, ուզում ենք խմել»։