
Ծնվել է
1991 թ. հուլիսի 31-ին Արթիկում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն ինչով հետաքրքրվում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասընկերների, ընկերների, կոլեկտիվի հետ։ Ամուսնացած էր, ունի դուստր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխույժ, ազնիվ, ընկերասեր։
Երազանքները
Կնոջ բարձրագույն կրթության ապահովման մասին, և այժմ տղայի մայրիկի օգնությամբ կինը սովորում է քոլեջում, որից հետո պատրաստվում է ընդունվել համալսարան։
Կարևոր փաստեր
Կոկիկությունը։ Կոշիկները միշտ փայլում էր։
Վերջին զրույց
Մայրը ասաց. «Մինչև եղբայրդ չգա, չե՛մ թողնի ոչ մի տեղ գնաս», ասաց. «Մա՛մ ջան, վաղը ոստիկանությունում ժողով է, խոսք եմ տվել, պիտի՛ գնամ»։ Հեռախոսով միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում։