
Ծնվել է
1996 թ. հունվարի 19-ին Սպիտակի շրջանում՝ Հարթագյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Իր տնտեսությունը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, եղբոր երեխաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, դրական, բարի, աշխատասեր, մեծերին հարգում, փոքրին սովորեցնում էր։
Վերջին զրույց
Ասում էր. «Մի՛ վախեցի, պա՛պ ջան, մենք Վարդենիսի ճանապարհներն ենք հսկելու», բայց պարզվեց՝ Շուշիում և Քարվաճառում մարտերի է մասնակցում։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիում։