hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Հովսեփյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ. մայիսի 31-ին Մասիս քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, ընկերասեր, խելացի։ Ընկերական շրջապատում միշտ սիրում էր առաջինը լինել։

Երազանքները
Համալսարանը ավարտել և իր գործով զբաղվել։

Կարևոր փաստեր
Կապույտ, շատ գեղեցիկ աչքեր ուներ։

Վերջին զրույց
Մայրը հարցրեց, թե ինչու տրամադրություն չունի, ասաց. «Դե խրամատ ենք փորում»: Անտառում մնալիս ասում էր, որ շատ գեղեցիկ, հրաշք տեղ է։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Մարտունի 3 դիրքում։ Հրամանատարի մահից հետո ինքն է եղել հրամանատարի կարգավիճակում։ Դիրքերում ինքնաթիռով ռմբակոծության ժամանակ ինչ-որ մեկին ուզում էր փրկել, ու ինքն էլ մնաց հողի տակ։