
Ծնվել է:
Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում էր:
Իր աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել:
Աշխատավայրում և ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա, 1-ը՝ մանկուց հաշմանդամ ունի։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Ընկերասեր, օգնող, մարդկանց հասնող, ժպտերես մարդ։
Երազանքները:
Իր ընտանիքի հետ լավ ապրելու, աշխատանքում հաջողությունների մասին էին։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր «խարիզմայով»։
Ստեղծագործությունը:
Այո։ Քառատողեր է գրել երազանքների և նպատակների մասին։
Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ասել է. «Եթե իմ ճակատագիրն է, որ հետ գամ, ուրեմն կգամ»։
Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան մոտ։ Զոհվել է ռմբակոծությունից։