hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է:
ԼՂՀ-ում՝ Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում էր:
Երեխաները և ծնողները։

Ժամանակը սիրում էր անցկացնել:
Ընտանիքի հետ. ամուսնացած էր, ուներ 3 երեխա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը:
Նվիրված, պատասխանատու մարդ։

Երազանքները:
Իր սեփական տունը ունենալ և ապահով ապրել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ:
Յուրահատուկ էր իր էներգիայով և աշխուժությամբ։

Վերջին զրույցը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։ Ասել է. «Ամեն ինչ լավ է, շուտով կվերջանա, կգամ ձեր հետևից»։

Վերջին հերոսական մարտը:
Տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Կամարի դիրքերում, շրջափակման մեջ են ընկել և 2 զինծառայողով զոհվել են։