hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ք. Էջմիածին, Խորոն գյուղ, 1975թ. օգոստոսի 20-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը և լավ արարքները՝ ուրիշներին ուրախացնելով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մաքուր ու բարի սիրտ ուներ։

Երազանքները
Իր երեխաները լավ մարդ լինեն թե ուսման մեջ, թե ապագայում։

Ունենալ իր տունը

Կարևոր փաստեր կամ սովորություններ
41 օր շարունակ չէր վերադարձել տուն։ Հիվանդության պատճառով ոտքերը այտուցվել էին, բայց երբ իրեն ասում էին տուն վերադառնալ՝ պատասխանել է. «Ես չեմ կարող այստեղ թողնել իմ տղաներին, նրանք երեխաների տարիքի են։ Ես չեմ կարող գալ, քանի դեռ նրանք այստեղ են»։

Վերջին խոսքերը
Հաջողություն է մաղթել, ասել. «Ուրախ կլինեմ, եթե երեխաներին լավ խնամես։ Դու ուժեղ ես, դու կարող ես ամեն ինչի»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Շուշիի գյուղերից մեկում։