
Ծնվել է
Երևանում, 1975թ. հոկտեմբերի 14-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, իր ընտանիքը և ծնողները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, սիրում էր գնալ արշավների, սարերի և ձորերի մեջ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հիանալի հրամանատար էր, շատերն ոգեշնչվում էին նրա համարձակությամբ և նվիրվածությամբ հայրենիքին։
Երազանքները
Ունենալ լավ երեխաներ և դաստիարակել նրանց պաշտպանել հայրենիքը։ Երազում էր նաև գյուղում տուն կառուցել և ձիեր պահել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երբ իրավիճակը հասել էր կրիտիկական մակարդակի, հրամայել էր զինվորներին հանել վիրավորներին և դուրս գալ մարտադաշտից, իսկ ինքը մնացել էր դիրքում։ Զանգել էր կնոջը՝ ներողություն խնդրելով, և վիրավորվելով պայթեցրել էր իր ինքնաշեն նռնակն, որպեսզի պաշտպանի իր զինվորներին։
Վերջին խոսքերը
Մինչև գնալը մտահոգվել էր, որ իր երկու աղջիկները, ում ինքն էր կրակել սովորեցրել, կարող են նեղվել իրենից, քանի որ պատերազմների ժամանակ միշտ առաջինը գնում էր։ Վերջին խոսքերն էին. «Հո չե՞ք նեղացել ինձանից»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութում։