
Ծնվել է
Վայքում, 1983թ. ապրիլի 18-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաների երջանկությունն ու խաղաղությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համբերատար, խելացի, նվիրված ընտանիքին և ընկերներին, շատ ընկերասեր և հանդուրժող էր։
Երազանքները
Էլ ավելի լավացնել իրենց տունը, վերանորոգել այն, ապրել խաղաղ կյանքով, իսկ երեխաներին լավ ապագա ապահովել, Ստեփանակերտում հիպոտեկով տուն ձեռք բերել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Տանկիստ էր. 2 օր շարունակ տանկը եղել է հարձակման տակ։ Նա վիրավորվել էր բեկորներից, բայց մնացել է մարտի դաշտում։
Վերջին խոսքերը
Ասել է. «Ես վախկոտ չեմ, շատերի մասին շատ բան կլսես, բայց ես չեմ կարող տուն նստել և իմանալ, որ մեզ վրա կրակ են բացում, իսկ ես լռում եմ։ Ես չգնամ, մյուսը չգնա, բայց ես երեխեքին ո՞վ պիտի պահի»։ «Մենք հաղթելու ենք, առաջ գնանք, կռվենք, մենք հաղթելու ենք»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։ Զոհվել էր այն ժամանակ, երբ փորձել է եղբոր հետ միասին վերադառնալ մարտի դաշտ։