
Ծնվել է
Արարատի մարզում՝ Արարատ քաղաքում, 1979թ. հուլիսի 17-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի և կենսուրախ։
Երազանքները
Աղջկան մեծացնելը և հարսի շորերով տեսնելը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Վիրավոր լինելով՝ փրկել է իր հրամանատարին, երբ շրջափակման մեջ էին, ինչպես նաև այլ զինվորներին։
Վերջին զրույցը
Ասել է. «Չեմ կարող չգնալ, չեմ կարող 18 տարեկան երեխեքի համար կրիվ չտալ: Լավ կլինի, մի մտածեք, հետո գալու եմ: Երեխաներին չնեղացնեք, շատ չջղայնանաք, մինչև ես գամ հասնեմ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Դավիթ Բեկ գյուղում։