
Ծնվել է
Երևանում, 1976թ. մայիսի 21-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, անմիջական, նվիրված անձնավորություն էր, հոգատար, ոչ ցուցամոլ և ոչ ցուցադրական։
Երազանքները
Կապված էին իր ընտանիքի և երեխաների ապագայի հետ։
Վերջին խոսքերը
Ասել էր, որ զինամարզանքների է գնում երկու-երեք օրով ու գալու է։ Անդադար ասում էր, որ պետք է գնալ ու օգնել տղերքին, նույնիսկ այն պարագայում, որ 4 երեխա ուներ։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։ Մարտի դաշտում ընկերներից մի քանիսը զոհվել էին, իսկ իր գոտին օգտագործել էին որպես քաշող միջոց՝ վիրավորներին փրկելու համար։ Հեռավորության վրա զենքեր կային, որոնց հասնելը շատ ռիսկային էր, բայց նա պայքարել էր դրանց հասնելու համար։ Իր ակտիվությունն ու նվիրվածությունը մարտի դաշտում դիպուկահարի թիրախ էին դարձրել։