
Ծնվել է
Արմավիրի մարզում՝ Մրգաշատ գյուղում, 1989թ. սեպտեմբերի 17-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անգամ մանրուքները կարող էին ուրախացնել, հաջողված գործից ոգևորվում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխայի ու ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ուրախ մարդ, ընկերասեր, ժպտադեմ, համբերատար
Երազանքները
Երևանում տուն ունենալ Սարյան փողոցում. իրականացավ մասամբ՝ տուն գնվեց, բայց ոչ Սարյանի վրա։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երբ արդեն նահանջի հրաման էր տրված, վիրավոր զինվորին չի թողել մենակ,
տվել է իր զենքը վիրավորին, ասել է, որ բռնի», ու քաշելով դուրս է բերել՝ փրկելով նրա կյանքը։
Վերջին խոսքերը
Երեկոյան 20:30-ի սահմաններում գրել է. «Իմ արև, քո արև, քնում եմ, տղերքը դրանց ջարդը տալիս են, ու ավելացրել է, որ շատ է սիրում իր ընտանիքը»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլ-Հադրութ հատվածում։