
Ծնվել է
Վանաձորում, 1983թ. ապրիլի 23-ին։
Նրան ոգեշնչում և ուժ էր տալիս
Որդին, որը նրան ապրելու մեծ ուժ էր տալիս։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, նվիրված, օգնող, անհավանական աշխատասեր էր, չափազանց ընկերասեր։
Երազանքները
Նոր աշխատանքային ծրագրեր ուներ, ցանկանում էր քույրը Հունաստանից գար, երեխաներին կնքել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մարտի դաշտում ընկերներից մեկը դժգոհել էր մեջքի ցավից, Արմենը իր միակ ներքնակը տվել էր նրան ու ինքն անձրևից թաց գետնին էր պառկել։ Ընկերը զարմացած ասել էր. «Ախպերը ախպոր տենց բան չեր անի, բայց ինքը արեց»։
Շենքում գտնվելու ընթացքում անընդհատ շարժման մեջ էր, նույնիսկ կրակոցների բացակայության պահին զենք էր մաքրում, ծառեր կտրում, որպեսզի խրամատը փակեն, ու միշտ փնտրում էր ինչ-որ բան, որպեսզի օգնի յուրաքանչյուրին։
Վերջին խոսքերը
— Լավ, մի մտածիր, տենց մտածիր, որ ես եկել եմ հանգստանալու, չմտածես, գալու եմ, երեխեքին կնքելու ենք, սաղ լավ ա լինելու։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Հադրութի Հերհեր գյուղում։