hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իլիչ Շահբազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Ամասիայի շրջանում՝ Հովտուն գյուղում, 1968թ. սեպտեմբերի 18-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի պաշտպանությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների և զինվորական ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, բարի, կամեցող, լավ հայր, լավ ամուսին, լավ ընկեր։ Ուշադիր էր բոլորի հանդեպ, միշտ անում էր այնպես, որ ամեն ինչ բոլորի սրտով լինի։

Կարևոր փաստեր կամ սովորություններ

Առաջինն է լսել հրետանու ձայնը և զգուշացրել, որ թշնամին այս անգամ այլ ռազմավարությամբ է գործում։

Վերջին խոսքերը
«Ինչպե՞ս կարող է ջահելը տանը նստել։ Եթե բոլորս չգնանք, ապա ով կպաշտպանի մեր հայրենիքը, մեր երեխաներին։ Վաղը ինչպե՞ս նայեմ իմ երեխայի աչքերին ու ասեմ՝ թուրքը ներխուժել է, իսկ ես չեմ գնացել պաշտպանելու։ Ոչ մեկը չասի՝ հիվանդ եմ, նույնիսկ եթե լավ չլինեք, գնացեք հիվանդանոց, մեկ է՝ ես գնալու եմ, ես հետ չեմ կանգնի»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ջաբրայիլում։